Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փայլակ Հայրապետյանը կրկին տվեց Տ. Սարգսյանի. Կճոյանի, Աշոտի անունները (տեսանյութ)

Հասարակություն
paylak-hayrapetyan

Առաջին օրից  նպատակ են ունեցել ինձ խաբել եւ ես անմեղության զոհ եմ։ Այսօր դատարանում տված ցուցմունքում նշեց գործարար Փայլակ Հայրապետյանը։ «Այս գործի մեջ ամենամեծ դերակատարը, եթե թույլ կտաք ասեմ նախկին վարչապետն է, Կճոյանն է, Աշոտն է»։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ունեզրկված հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի գործով դատավարությունը։ Գործով միակ մեղադրյալը Աշոտ Սուքիասյանն է։ Նա մեղադրվում է խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտները օրինականացնելու, նաեւ չարամտորեն առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու մեջ: Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ Փայլակ Հայրապետյանը իր 12 մլն դոլարանոց ունեցվածքը առանց հետագա պարտավորությունների եւ պայմանագրի տրամադրել է Աշոտ Սուքիասյանին։ Ունեզրկված գործարարը երբեւէ չի մտածել, որ կարող է այս վիճակում հայտնվել։ Մանրամասները՝ տեսանյութում։