Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

343 վթարային պատշգամբ է նորոգվելու ոչ միայն բնակիչների միջոցներով

Հասարակություն
timthumb.php_4

Մայրաքաղաքի վարչական շրջաններում գարնանը մեկնարկել և ներկայում շարունակվում են վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: 2015 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել թվով 104 բազմաբնակարան շենքերի 343 վթարային պատշգամբ: Ծրագիրն իրականացվելու է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ է: Դրանց վերակառուցումն իրականացվում է հաստատված նախագծերով: Ներկայում կատարված է 2015 թվականի նախատեսված աշխատանքի 60 տոկոսից ավելին: Ի դեպ, շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մաս, պետք է նորոգեն այդ բնակարանների սեփականատերերը: Սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև անցորդների անվտանգության ապահովման նկատառումով՝ աշխատանքները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի կողմից: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն