Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Պապյան. Քրդական պետություն, բայց ոչ Հայաստանի հաշվին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bc30dc1b8372c7f80cc0d315f3c91e70

Հյուսիսային Իրաքում եւ Սիրիայում քրդերի վրա հարձակվելով Էրդողանը փորձում է խորհրդարանի նոր ընտրությունների գնալ եւ մեջլիսից դուրս մղել քրդական կուսակցությանը, որը երկու ամիս առաջ մտավ խորհրդարան. «Քաոս են ստեղծում, արդեն 1200-ից ավել այս երկու-երեք օրվա ընթացքում այդ կուսակցության անդամներին, ակտիվիստներին բռնում բանտեր են նետում»,- ասում է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։ Սակայն այս գործընթացն սկսելու համար, ըստ Կնյազ Հասանովի, Թուրքիան կազմակերպեց քրդական Սուրուչ քաղաքի ահաբեկչությունը, որի 34 զոհերն էլ քրդեր էին։ Այդ ահաբեկչությունը վերագրեցին իրենց հովանավորյալ «Իսլամական պետությանը» եւ այդ պատրվակով մտան Սիրիա եւ Իրաք. «Թուրքիան ի՞նչ կապ ունի Սիրիայի հետ, չէ՞+0.06.25-Թուրքական իշխանությունների եւ այդ իսլամիստների մեջ մի ճանապարհ է արդեն մնացել եւ այդ ճանապարհն էլ կտրվի եւ այդ բոլորը կատարվում է քրդերի միջոցով։ Քրդերը, եթե այդ ճանապարհն էլ վերցնեն, կապը կկտրվի իսլամիստների եւ քրդերի միջեւ»։ Պարոն Հասանովը Հայաստանից իրենց պայքարին աջակցելու մասով ակնկալիքներ չունի։ Մենք կարող ենք միայն բարոյական աջակցություն ցույց տալ։ Քաղաքագետ Արա Պապյանը թուրք-քրդական բախումներում Հայաստանի համար եւ դրական եւ բացասական կողմ է տեսնում. «Դրականն այն է, որ Թուրքիայի ուշադրությունը կշեղվի շատ ավելի քրդական գործոնի վրա եւ նրա ներգրավվածությունը ղարաբաղյան հնարավոր պատերազմին ավելի քիչ հավանական կլինի։ Բացասականն այն է, որ քրդերը հավակնում են հսկայական տարածքների եւ մենք որեւէ գործնական քայլ չենք հակադարձում»,- վերլուծում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը ։ Պարոն Պապյանը գիտի, որ քրդական պետության ստեղծումը նախատեսված է, սակայն ոչ Հայաստանի Հանրապետության հաշվին։ Քրդերին դա պետք է հիշեցնել. «Որովհետեւ էն ինչին հավակնում են, որին մենք դեմ չենք, էլի մեր տարածքներն ա, այսինքն, Դիարբեքիրն էլ մեր տարածքն է, պատմականորեն, բայց մենք չենք խոսում պատմական տարածքների մասին։ Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության տարածքների մասին։ Էական տարբերություն կա»։ Սակայն քրդերը տարածքային պահանջներ ունեն եւ Թուրքիան ռմբակոծում է նրանց, եթե մենք էլ սկսենք տարածքներ պահանջել, չենք վտանգու՞մ Հայաստանի Հանրապետությունը. «Չէ, մենք պահանջատեր չենք ցավոք սրտի։ Երբեւէ ոչ գործով, ոչ խոսքով Հայաստանի Հանրապետությունը հանդես չի եկել որպես պահանջատեր»,- ասում է Արա Պապյանը։ Ինքը վտանգավոր ոչինչ չի տեսնի, եթե մենք հանդես գանք մեր տարածքների պահանջատերությամբ։ Վտանգավոր կլինի, եթե մենք Թուրքիայից տարածքներ պահանջենք. «Եթե դու պահանջում ես, որ Թուրքիան ապաօկուպացնի, դեօկուպացնի Հայաստանի տարածքը... ես չեմ կարծում, որ Կիպրոսը, որը պահանջում է Հյուսիսային Կիպրոսի դեօկուպացիան Թուրքիայից, ես չեմ կարծում, որ ինքը ստեղծում ա կազուս բելի»։ Բայց դրանք Թուրքիայի վարչական տարածքներն են։ Հետեւաբար, ինքը օրինական իրավունք կունենա խփելու Հայաստանին։ Ըստ Արա Պապյանի, Հայաստանին խփելն աշխարհաքաղաքական երեւույթներով է պայմանավորված՝ ռուսական եւ ամերիկյան գործոնները, ՆԱՏՕ-ն զսպող դեր են կատարում. «Եթե, օրինակի համար, էդ ամբողջը չլիներ եւ Թուրքիայի ձեռքերը բաց լիներ ազատ լիներ եւ ինքը պատրվակի սպասեր, պատրվակը կա ու կա, մենք օկուպացրել ենք, իրենց ասելով, Ադրբեջանի 20 տոկոսը»։