Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թբիլիսիում հայ մարզիկները դեռ մեդալ չեն նվաճել

Սպորտ
sport-tbilisi-2015-1

Թբիլիսիում մեկնարկած Եվրոպայի օլիմպիական պատանեկան փառատոնի առաջին օրը Հայաստանի պատվիրակներին չհաջողվեց մեդալ նվաճել: Մեր երրորդ լողորդները` Արտաշես Ադամյանը, Ռուբեն Ղարիբյանը եւ Վարդան Ղարիբյանը ընդհանուր հաշվով ցածր արդյունքներ ցույց տվեցին եւ տեղեր զբաղեցրին երրորդ տասնյակում: Այսօր առաջին երկուսը մասնակցել են 50մ ազատ լողաոճի մրցումներին: Արտաշես Ադամյանը իր խմբում գրավել է առաջին տեղը, իսկ Ռուբեն Ղարիբյանը` 4-րդ, սակայն նրանք դարձյալ բավական ցածր արդյունք են ցույց տվել: Երեկ պայքարից դուրս մնացին մեր չորս թենիսիստները, որոնք առաջին փուլում զիջեցին իրենց մրցակիցներին եւ դուրս մնացին հետագա պայքարից: Մեկնարկի ելած մեր երեք աթլետներից հաջող հանդես եկավ հեռացատկորդ Ռաֆայել Շտայանը, որը 6,44 մ արդյունքով զբաղեցրեց 12-րդ տեղը եւ նվաճեց եզրափակիչ փուլի վերջին ուղեգիրը: Այսօր մերոնցից մեդալների համար պայքար կմղեն մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանը եւ Մհեր Տուդոյանը, ձյուդոիստներ Գոռ Հովսեփյանը եւ Հարություն Խոջոյանը, աթլետ Յանա Աբրահամյանը (հեռացատկ):