Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստները կգիշերեն հրապարակում

Քաղաքականություն
110

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք համառորեն շարունակելու են պայքարը՝ հասնելու Հանրապետության հրապարակ եւ իրականացնելու նախատեսված նստացույցը, որը եթե անգամ լինի մի քանի հոգով, միեւնույն է կարծում է, որ արդյունքը նկատելի կլինի. «Մենք չգնացինք կտրուկ գործողությունների, որպեսզի ոստիկանությունը բերման չենթարկի մարդկանց: Բավարարվում ենք նրանով, որ ոստիկանությունը շարունակում է մնալ լարված»: Անդրիաս Ղուկասյանը քաղաքացիների սակավության պատճառը տեսնում է նրանում, որ ակտիվիստներին շարունակում են սպառնալ եւ վախեցնել, որպեսզի չմասնակցեն քաղաքացիական նախաձեռնությունների կողմից իրականացվող ակցիաներին: