Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նշանակումներ ԼՂՀ պաշտպանության բանակում

Պաշտոնական
64813efba51b2f9c39907a06a62a5dc4

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ` ազատվելով ԼՂՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատարի պաշտոնից։ Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Մասիս Միքայելյանը ազատվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնից։ Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր գնդապետ Բորիս Դավիդովին ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի տեղակալ նշանակելու մասին` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Համաձայն մեկ այլ հրամանագրի՝ գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ