Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շանգալի խեղված ճակատագրերը»` ականատեսի լուսանկարներում

Մշակույթ
mail.google.com1_6

Ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնում երեկ բացվեց Իրաքի բնակիչ, ազգությամբ եզդի ֆոտոլուսանկարիչ Լոկման Մահմուդի «Շանգալի խեղված ճակատագրերը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Լոկման Մահմուդը Շանգալի դեպքերն ու ցավը կարողացել է տեղավորել ֆոտոխցիկի կադրերում, որը, իր իսկ խոսքերով, բավականին դժվար է եղել։ Ըստ նրա՝ սարսափելի է նկարել սեփական ազգի ցավը: Մասնագիտությամբ տնտեսագետ Լոկմանը լուսանկարների շարքը ստեղծել է 6 ամսում՝ նպատակ ունենալով այս միջոցով աշխարհին ցույց տալ իր ազգի հետ կատարվող ոճրագործությունը: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը նշել է, որ եզդիների նկատմամբ կոտորածները դեռ շարունակվում են: «Առ այսօր եզդի ժողովրդի քարավանները շրջում են անբողջ աշխարհում: Այդ սարսափելի կոտորածի ականատեսներից մեկն էլ մեր ազգի զավակ Մասուդն է: Գերտերությունների աչքի առաջ շարունակվում են կոտորածները», - ասել է նա: mail.google.com2   mail.google.com3 Նշենք, որ սույն նկարների ցուցահանդեսը ներկայացվել է Թուրքիայի Իզմիր, Դիարբեքիր, Տիգրանակերտ քաղաքներում: «Ցուցահանդեսը բացվել է նաև Թուրքիայում, քանի որ մի շարք եզդի փախստականներ այս պահին այնտեղ են», - մեկնաբանեց Թամոյանը: Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ Հայաստանյան ցուցադրությունից հետո լուսանկարները կցուցադրվեն նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և ԱՄՆ -ում: «Հայաստանում այս ցուցահանդեսը անցկացնելու առաջարկը եղել է մեր կողմից: Այստեղ ցուցահանդեսի բացելու նպատակը ոչ միայն այն էր, որ Հայաստանում խոշոր եզդիական համայնք կա, այլ այն, որ մեր եղբայր ժողովուրդը ամենից լավը կհասկանա մեր ցավը»,- նկատել է Բաքոյանը: Կանխավ շնորհակալությամբ՝ Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյան