Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հյուրընկալվելիս հաղթեց «Ֆոկգորեին»

Սպորտ
սպպպ

Երեւանի «Փյունիկը» հաղթահարեց ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը՝ պայքարից դուրս թողնելով Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին»: Մրցակցի դաշտում կայացած պատասխան խաղում «Փյունիկը» ոչ տպավորիչ խաղով հաղթեց սիրողական «Ֆոլգորեին»: Փյունիկցիները առաջին խաղակեսում երկու գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան: Ընդմիջումից հետո մեր թիմը թուլացրեց ճնշումը եւ դաշտի տերերին հնարավորություն տվեց ավելի մեծ ուժերով գրոհել: Արդյունքում, «Ֆոլգորեին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, ինչպես մեկ շաբաթ առաջ արել էր Երեւանում: «Փյունիկը» պահպանեց հաղթական 2:1 հաշիվը եւ մտավ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կհանդիպի Նորվեգիայի անցած տարվա չեմպիոն «Մյոլդեի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա մրցակցի հարկի տակ: