Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա քաղաքական պայքար էր, բայց ոչ կուսակցական» (տեսանյութ)

Քաղաքականություն
11665655_668866053244942_2753923535292412547_n

«Սա լրջագույն սոցիալական բողոք էր՝ եղած բոլոր հարցերի շուրջ, պարզապես աշխատում էին մնացած ամեն ինչը սահմանափակել և հնչեցնել միայն այդ 7 դրամի հարցը։ Սա նաև բողոք էր ուղղված Ռուսաստանի դեմ, որի թեթև ձեռքում է մեր երկրի հիմնական հարստությունները և հիմա Ռուսաստանն այդ հարստություններն իր ձեռքի տակ ունենալով, փաստորեն, հարստահարում է ՀՀ քաղաքացիներին»,-շեշտում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ ստեղծված Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկմանը։ Քաղաքագետի խոսքերով՝ հայաստանյան իշխանություններն էլ իրենց հերթին հանդես եկան որպես ռուսական կոռուպցիոներների պաշտպան։ Բանախոսը նկատում է, որ սա բողոք էր նաև իշխանությունների դեմ։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Միքայել Զոլյանն էլ իր հերթին նշեց, որ դեռևս վաղ է հաղթանակի կամ հաջողության մասին խոսելը , քանի որ գործընթացները դեռևս շարունակվում են , սակայն մի առումով հաջողությունն ըստ նրա՝ ակնհայտ է. «Հաջողվեց դուրս բերել մի զանգված, որը վերջին տարիներին քաղաքացիական շարժումների համար աննախադեպ էր։ Այո՛, սա քաղաքական շարժում էր, բայց ոչ կուսակցական»,-նշեց Միքայել Զոլյանը։ Մանրամասները՝ տեսանյութում