Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են պատժել Նոր-Նորքի և Մալաթիայի ոստիկանության պետերին. ՀՔԱՎ

Հասարակություն
index5

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի հուլիսի 6-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ ոստինկանության Նոր-Նորքի և Մալաթիայի բաժինների պետերի և պաշտոնատար անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: 2015թ.-ի հունիսի 23-ի առավոտյան 05:30-06:00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ նստացույց իրականացնող ցուցարարների նկատմամբ, ջրցան մեքենաներով փորձել էին ցույցը ցրել, որի արդյունքում մի շարք քաղաքացիներ ծանր մարմնական վնասվածքերով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ և առևանգելու միջոցով 237 անձի բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ: Ոստիկանության աշխատակիցները ցույցի մասնակիցներին անօրինական կարգով զրկել են ազատությունից, այնուհետև վկայի կարգավիճակով հարցաքննել են, նույն կարգավիճակով ոստիկանության Նոր-Նորքի բաժնում պահվել են 13 ժամ, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնում 9 ժամ, ինչպես նաև առգրավել են նրանց բջջային հեռախոսները: Քաղաքացիները ժամեր շարունակ ստիպված են եղել սպասել որպես վկա հարցաքննվելու իրենց հերթին, որից հետո խումբ-խումբ տարվել են ՀՀ հանրապետական նարկոլոգիական կլինիկա՝ փորձաքննություն անցնելու որպես կասկածյալներ, մինչդեռ վերջիններս չեն տեղեկացվել, որ իրենք ներգրավված են որպես կասկածյալներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խաղաղ ցույց իրականացնող անձանց խախտված իրավունքերի պաշտպանության նպատակով ներգրավել է ՀՀ փաստաբանների պալատի անդամներ՝ փաստաբաններ Արտուր Հարությունյանին և Անահիտ Չիլինգարյանին: Փաստաբանները այցելել են ՀՀ Ոստիկանության Մալաթիայի և Նոր-Նորքի բաժիններ, բերման ենթարկված քաղաքացիներին իրավական աջակցություն տրամադրելու, սակայն վերջիններիս գործունեությունը խոչընդոտվել է, և նրանց բավականին ուշացումով է հնարավորություն ընձեռվել հանդիպել տուժած քաղաքացիների հետ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ