Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սանասարյանը «թեժ է պահելու» հրապարակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Cuyc-opera

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման համակարգողներից Դավիթ Սանասարյանի ինքնազգացողությունը լավ է։ Երեկվանից նա Ազատության հրապարակում հացադուլ է անում։ Թեև ոմանք քննադատում են նրան, Դավիթը սակայն պատրաստվում է մինչեւ հուլիսի 9-ը շարունակել բողոքի ծայրահեղ այս քայլը։ «Որևէ բան չի փոխվել, ես հրապարակը պահում եմ թեժ վիճակի»,-նշեց նա։ Բաղրամյան պողոտայից ոստիկանության կողմից հեռացված ցուցարարները հայտարարում են՝ իրենց պահանջները մնում են ուժի մեջ։ Հուլիսի 9-ին կայանալիք հանրահավաքից հետո ինչ քայլերի կդիմեն, դեռեւս պարզ չէ։ Բայց մինչեւ այդ էլ պատրաստվում են երթ անցկացնել, եթե, իհարկե, ոստիկանությունը, թույլատրի։ Երեկ երթ անցկացնելու փորձերը տապալվեցին. Ազատության հրապարակը շղթայված էր ոստիկանական պատով։ Մանրամասները՝ տեսանյութում