Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակում՝ Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալի որդու խանութի վրա. Փաստինֆո

Հասարակություն
Untitled-1_38

Անցած գիշեր՝ ժամը 03-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա, կոտրել են խանութի ապակիները, դռները: Քննության հայտնած տվյալների համաձայն՝ կատարողը  Զարզանդ Նիկողոսյանն է: Դեպքի առթիվ Կապանի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում այս պահի դրությամբ դեռևս գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքի կապակցությամբ: Կարեն Աթաջանյանի մերձավորները կոչ են անում «այդ անձանց խոհեմություն, ողջամտություն ու զսպվածություն դսևորել» և սպասել դատարանի դատավճռին՝ երկու կողմն էլ նույն քաղաքի բնակիչներ են, և այս ամեն ինչը հղի է նոր վտանգներով՝  այս ու այն  կողմից:  Առավել ևս, որ  ներկա դրությամբ նախաքննություն է ընթանում և  դեռևս պարզված էլ չէ, որ Կարեն Աթաջանյանը մեղավոր է կամ որ ընդհանրապես մասնակցություն է ունեցել մարզպետի մահափորձի դեպքին: Կարեն Աթաջանյանի հարազատները նշեցին, որ երբևէ որևէ թշնամություն չեն ունեցել Սուրիկ Խաչատրյանի հետ, հակառակը՝ Ս.Խաչատրյանն ու Կարեն Աթաջանյանը միասին մասնակցել են Հայաստանի ու Ղարաբաղի սահմանների պաշտպանությանը, իսկ Զարզանդ Նիկողոսյանն  ու Մհեր Աթաջանյանը մտերիմ ընկերներ են: Ավելին՝ այստեղ