Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆեյսբուքից դուրս գալու ժամանակն է, երկիր ենք կորցնում. Դ. Սանասարյան

Հասարակություն
AAMpLnlIbq4

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը, որ երեկվանից հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում, ֆեյսբուքում քիչ առաջ գրառում է կատարել. Բարև ձեզ ժողովուրդ Ես պինդ եմ, վստահ, ու առողջականս լավ է... Դժվար էր ինձ համար կայացնել այս որոշումը. ինքս դեմ էի, որ հացադուլով պայքար տանեինք, բայց հավատացած եղեք, առավել ծայրահեղ է պատկերացնել, որ քաղաքացիներն անտարբեր են, ավելի ծայրահեղ է պատկերացնել, որ քաղաքացիները այդքան հեշտ մանիպուլյացիաների են ենթարկվում ու կարծում, թե իրենց խնդիրրը լուծում է ստացել...
Հարգելիներս, քայլ անելու ժամանակն է, ինձ կարող եք ծաղրել, հեգնել որքան ուզում եք, բայց մի բան հստակ հասկացեք, որ դրանով երկրի առջեւ ծառացած խնդիրը չի լուծվում... Եթե կա պահանջ, իմ անձով մի պայմանավորեք, ես կկանգնեմ կողք, էկեք հաղթական քայլեր արեք, ես կմիանամ ձեզ... Ֆեյսբուքից դուրս գալու ժամանակն է, երկիր ենք կորցնում, մաշվում ենք... Ես սպասում եմ ձեզ, Ազատության հրապարակը սպասում է ձեզ: Հ.Գ. 19:00-ից սկսվում են հանրային քննարկումները