Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարի են ենթարկվել սպաներ

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Հուլիսի 5-ին, ժամը 06.45-ին Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը. կան տուժածներ: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 34 AU 222 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Պ.-ին (ծնվ. 1992թ.) և Ս.Գ.-ին (ծնվ.1994թ.), ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, ինչպես նաև վարորդ Մ.Թ.-ի (ծնվ 1987թ.) և ուղևոր Ս.Զ.-ի (ծնվ. 1989թ.) դիերը (բոլորը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զ/մ սպաներ, ՀՀ քաղաքացիներ):