Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուզում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ բախում լինի. Օսիպյան (տեսանյութ)

Քաղաքականություն
osipyan1

Բաղրամյան պողոտայի համակարգող խմբի հայտարարությունից հետո, թե իշխանություններին ժամանակ է տրվում մինչեւ երկուշաբթի, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը չեղարկվի, այլապես բարիկադ-աղբամանները կամաց-կամաց առաջ կտարվեն, լրագրողները հարց ուղեցին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ արդյոք կա բախման հնարավորություն: <Թող երկուշաբթի գա, կխոսենք: Մեկ քայլի մեջ տրամաբանությւոն չկա, մենք թույլ չենք տալու: Ուզում են այնպիսի իրավիճակ ստեղծել արհեստականորեն, որ բախում լինի, մարդիկ հավաքվեն այստեղ; Պահը կգա, առանձնահատուկ որոշում կկայացվի>,- ասաց Օսիպյանը;