Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շուշին»՝ կաթողիկոսի մոտ

Հասարակություն
4-1

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Նյու Ջերսիի (ԱՄՆ) «Շուշի» պարախմբի անդամներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Հրաչ և Սյուզան Թուֆայանների: Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց պարախմբին և նրա աջակիցներին` մեծապես կարևորելով նշանավոր խմբի կողմից իրականացվող կրթա-դաստիարակչական առաքելությունը: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց այն, որ պարախումբն իր համերգային շրջագայության ընթացքում ծրագրել է կատարումներով հանդես գալ նաև Հայրենիքում: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ԱՄՆ Հայոց Արելյան թեմի առաջնորդ Տ. խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խնդրանքին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհեց «Շուշիի» պարուսույց տիկին Սեդա Պասկալյան-Գանդարջյանին` ի գնահատություն նրա բազմամյա նվիրյալ ծառայության: