Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խուլիգանության մեղադրանք է առաջադրվել ակտիվիստ Կ. Պետրոսյանին (տեսանյութ)

Հասարակություն
143585423FF8_karen

Tsayg.am Խուլիգանության առաջին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 23-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքերի առթիվ մեղադրանք է առաջադրվել գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանին: Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանի նկատմամբ գործը հարուցվեց այն բանից հետո, երբ Գյումրու Թատերական հրապարակում բռնի ուժով նրան ու 11 այլ նստացուցարար երիտասարդի բերման ենթարկեցին ոստիկանության "Կումայրի" բաժին: Ակտիվիստն իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն ապօրինի է համարում և նշում, որ այն չի ազդի իր հետագա քայլերի վրա: