Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղին չէ շահարկել միտքը, թե շարժումը միասնական չէ կամ քաղաքականացվել է. նախաձեռնող խումբ (տեսանյութ)

Հասարակություն
oa6XMduD3p0

<Ակնհայտ է, որ ժողովրդի պահանջը չի բավարարվել: Դեռեւս անհայտ է, թե ինչ միջոցներից է փոխհատուցվելու էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը, մինչեւ աուդիտի անցկացման ավարտը>,- Բաղրամյան պողոտայում ձեւավորված նախաձեռնող խումբը քիչ առաջ հայտարարություն արեց՝ կրկին հնչեցնելով պահանջները՝ դրանք նույնն են. Չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը Պատժել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ հունիսի քսաներեքին բռնություն կիրառած ոստիկաններին ու դադարեցնել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումները Վերանայել սակագինը՝ նվազեցման միտումով Նախաձեռնող խումբը հայտարարում է՝ տեղին չէ շահարկել միտքը, թե շարժումը միասնական չէ կամ քաղաքականացվել է: