Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանական ակումբի մարզաշապիկներին կպատկերվեն ծիածանի գույները

Սպորտ
sport-rayo

Իսպանական «Ռայո Վալյեկանո» ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանում կսատարի սեռական փոքրամասնությանը: Մասնավորապես, թիմի մարզաշապիկներից մի տարբերակի վրա կպատկերվեն ծիածանի գույները, որը հոմոֆոբիայի դեմ պայքարի դրոշն է համարվում: «Ամեն տարի մենք սատարում ենք որեւէ շարժման: Դա անում ենք այն մարդկանց համար, ովքեր տարբեր պատճառներով ճնշվում են կամ ամեն օր պայքար են մղում իրենց կյանքի համար: Ակումբն ավանդույթի համաձայն օգնության համար կփոխանցի 7 մլն եվրո գումար» - ասել է «Ռայո Վալյեկանոյի» նախագահ Ռաուլ մարտին Պերեսը: Իսպանական ակումբը վաղուց է զբաղվում նման հասարական գործունեությամբ: Նախկինում այն աջակցել է քաղցկեղով հիվանդներին, սոցիալապես անապահով երեխաներին եւ այլն: Ակումբի կանոնակարգով յուրաքանչյուր վաճառված տոմսից մեկ եվրո փոխանցվում է հենց նման նպատակների համար: