Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենը դեռ սպասում է ոստիկանության պարզաբանմանը (տեսանյութ)

Քաղաքականություն
electricity111

Մարդու իրավունքների պաշտպանը դեռ մի քանի օր կլռի: Ոստիկանությունը խոստացել է Երեւանում հունիսի 23-ին ուժի գործադրման մասին պարզաբանում տալ մինչեւ հուլիսի 5-ը։ «Եթե երկուշաբթի օրվա դրությամբ չունենամ ոստիկանության սպառիչ եւ բավարար պատասխան, ապա կլինի իմ որոշումը առանց ոստիկանության»,- հայտարարեց Կարեն Անդրեասյանը։ Նա չի ցանկանում գնահատականներ տալ՝ Բաղրամյան պողոտայում առանձին դրվագների հետ կապված։ Օրինակ՝ գնահատել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքը. «Իրավաչափության տեսանկյունից մեզ մտահոգել է բացառապես 23-ի դեպքերը եւ կմտահոգի այն դեպքը, երբ ոստիկանությունը չգործի պատշաճ, սադրիչների գործունեության պարագայում»։ Կառավարության շենքի մոտ հավաքված 33 թաղամասի բնակիչները  բողոքում են իրենց իրավունքների ոտնահարման փաստից։ Բայց նրանք Մարդու իրավունքների պաշտպանին հարցեր էլ չունեն։ 33 թաղամասի բնակիչները կարծում են, որ իրենց հարցը կարող է լուծել նա, ով իրենց խնդրի առաջ է կանգնեցրել՝ տարածքը ճանաչելով իրացման գոտի։ «Երեւի բոլորից լավն այստեղ նստելն է, ո՛չ վարձ կտանք, ո՛չ ինչ-որ մեկը կգա վարձակալած բնակարանից կհանի, կշպրտի»,- ասում է Թամարա Սարգսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։