Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այստեղ չկան ռազմական գործից հասկացողներ, այնպես որ մի քննադատեք» (տեսանյութ)

Քաղաքականություն
HNYlMDS358Q

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դրական է համարում Ռուսաստանի՝ մեր երկրին սպառազինությունն ավելացնելու նպատակով տրամադրվող վարկային համաձայնագիրը։ Նա չի հասկանում գործընկերներին, ովքեր դեմ են այս նախաձեռնությանը։ «Հարգելի գործընկերներ, դուք ինչի՞ն եք դեմ։ Դեմ եք, որ մեր սպառազինությունն ավելացվի՞, որ մեր անվտանգությունն ավելի լավ վիճակո՞ւմ լինի։ Ադրբեջանում հիմա սպասում են, թե ինչպես ենք մենք քվեարկելու այս հարցին»։ Տիկին Նաղդալյանն ընդգծեց, թե մեր երկիրը պարտաճանաչ է վարկերը վերադարձնելու հարցում։ Նա նաև շեշտեց, որ ռազմական գերատեսչությունը բանիմաց մարդիկ են ղեկավարում և հասկանում են խնդիրների կարևորությունը. «Մեր ռազմական գործիչները և գերագույն գլխավոր հրամանատարը շատ լավ տիրապետում են իրավիճակին»։ Իսկ Ազգային ժողովում ներկաների մեջ նա այդպիսիներին չի տեսնում. «Այստեղ չկան ռազմական գործից հասկացողներ, այնպես որ մի քննադատեք»։