Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի հանձնարարականը չի կատարվել. օդաչուները դիմել են ՄԻԵԴ (տեսանյութ)

Հասարակություն
odachu

Աշխատանքի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուները ավանդույթի համաձայն կառավարության շենքի մոտ են։ Նրանք պահանջում են իրենց 8 տարիների չստացած թոշակները եւ ամենակարեւորը՝ հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Նախկին օդաչու Սեյրան Սարգսյանը հիշեցնում է, որ վարչապետի հանձնարարականը չի կատարվել։ «Խոստացան, որ մինչեւ մարտ ամիսը լուծվի, չի լուծվում, հիմա էլ հարցնում ենք՝ եղբայր, ո՞վ է զբաղվում այդ գործով, ոչ մեկը չկա»,- «Ա1+»-ին ասաց նախկին օդաչու Սեյրան Սարգսյանը։ Օդաչուները համոզված են, որ միայն Հովիկ Աբրահամյանը կարող է լուծել իրենց չստացած թոշակների հարցը։ Ի դեպ, օդաչուներից շատերն իրենց իրավունքների ոտնահարման հարցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։