Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ե՞րբ են Ռուսաստանի հետ հաշիվները ճշտվելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
a2755d910b03744383e4b84efe106d19

Ազգային ժողովն իր արտահերթ նիստում քննարկում է Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 միլիոն դոլարի ապրանքային վարկ տրամադրելու համաձայնագիրը։ Ըստ այդմ՝ Հայաստանը Ռուսաստանից ռազմական նշանակության արտադրանք է գնելու: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում այս առնչությամբ հարց ուղղեց Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին. «ՌԴ-ն այդպիսի զինատեսակով զինել է Ադրբեջանին, հիմա վարկով հավասարակշռություն է փորձում պահպանել. սա իրո՞ք ռազմավարական դաշնակցի գործընկերային հարաբերություններ են. նա զինում է մեր հակառակորդին, հետո մեզ վարկով գումա՞ր տալիս դրա համար։ Գուցե այստեղ ա՞յլ հարաբերություններ են ՀՀ-ի ու ՌԴ-ի միջեւ։ Ձեզ նորից ստորացրել են, հիմա այս փաստաթուղթը ՀՀ-ին դնում է ահավոր վատ վիճակի մեջ։ Ե՞րբ են այս հարաբերությունները վերանայվելու, երբ եք հաշիվները ճշտելու ՌԴ-ի հետ»։