Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է 50 տոկոսով իջեցնել»

Տնտեսություն
Harutyun-Mesrobyan

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը որևէ հիմնավորում չի տեսնում էլեկտրաէներգիայի թանկացման մեջ. «Ոչ միայն չպետք է թանկացնեն, այլև նվազագույնը 50 տոկոսով կարելի է իջեցնել գինը՝ կրճատելով ծախսերը»։ Նա վստահ է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում մեծ չարաշահումներ են եղել, իսկ հետո այն, ինչ իբրև թե փաստ է ներկայացվում, անարժանահավատ է համարում. «Նրանց կողմից թվաբանական աճպարարություն է միայն»։ Թեև շարունակվում է ակտիվիստների պայքարն ընդդեմ թանկացման, սակայն փորձագետի համոզմամբ՝ մարդկանց մեծ մասը հիասթափված է, և ոմանք ընդհանրապես որևէ հարցում պայքարելու ցանկություն չունեն։ «Մարդուն դուխաթափ են անում և ստիպում, որ ճամպրուկները հավաքի, գնա։ Իմ շրջապատում տասնյակ նման մարդիկ գիտեմ, ովքեր ֆինանսական խնդիրներ չունեն, բայց գնում են»։ Պարոն Մեսրոբյանը ցավում է, որ կորցնում ենք այն մարդկանց, ովքեր չեն վերադառնալու։ «Եթե հիասթափված են հեռանում, 99 տոկոսով կարող ենք վստահ լինել, որ չենք կարողանա իրենց վերադարձնել»։