Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հոսանքի թանկացումը կազդի ջակուզի ունեցողների վրա, կտուժեն մտավորականները» (տեսանյութ)

Հասարակություն
2efcd0be03577e367fb35d080a98357d

Իշխանության հետ ընդդիմանալը ծայրահեղ վատ է եւ պետք է զիջումներ լինեն. «Բողոքականները պետք է հասկանան, որ 100 տոկոսով իրենց պահանջները կատարելն անհնար է», -այսօր հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Ըստ սոցիոլոգի՝ հոսանքի թանկացումը ավելի շատ ազդելու է ջակուզի, կոնդիցիոներ, տանը մեկից ավելի սառնարաններ ունեցող հարուստ խավի վրա, բայց դրանք ունեւորներն են։ «Ամենախոցելի խումբը մենք ենք՝ մտավորականներս, որովհետեւ լույսի տակ մենք շատ ենք աշխատում, գիրք կարդում, հաղորդումներ նայում, մի հատ մտավորականներն էլ ոտքի կանգնեին, ասեին, այս ինչ եք դուք անում, գոնե մեզ համար ինչ- որ զիջումներ անեին»,- ասաց սոցիոլոգը։ Նա միաժամանակ նշում է, որ ՀԷՑ-ը տարեկան 12 տոկոս կորուստ է ունենում եւ հասարակությունը չպետք է վճարի այդ կորուստների համար։ Ասուլիսի մյուս բանախոս հոգեբան Աննա Բադալյանն էլ խոսելով վերջին օրերի բողոքի ակցիաների մասին՝ նշեց, որ հավաքված խումբն ամբոխ չդարձավ եւ կային լիդերներ, որոնք կարողացան իրենց գործը պատվով կատարել։ Նույնիսկ հանդուրժողականության ֆոն ստեղծվեց։ Իսկ ինչ վերաբերում է հունիսի 28-ին ակցիայի մասնակիցների երկու մասի բաժանվելուն, ապա հոգեբանը նշեց, որ այդ ժամանակ մարդկանց մոտ ոչ միայն հիասթափություն առաջացավ, այլ նաեւ տագնապ. «Բայց այն հետաքրքիր ձեւով եղավ եւ պայթյունավտանգ չէր»։