Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենն այսօր ընդունել է Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին

Պաշտոնական
morel

Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ խնդիրների, քննարկել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակը: Թե՛ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, թե՛ դեսպան Ռայներ Մորելը, անդրադառնալով իրավիճակի լարվածության սրացմանը, խոր մտահոգություն են հայտնել ու կարեւորել հանդուրժողականության եւ օրինապահության պահպանման անհրաժեշտությունն ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների գործողություններում: Հանդիպման ավարտին դեսպանը չափազանց դրական է գնահատել Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի եւ նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը և իր համոզմունք է հայտնել Օմբուդսմենին՝ Հայաստանում մարդու իրավունքներն արդյունավետ պաշտպանելու համար: Օմբուդսմենն իր երախտիքն է հայտնել դեսպան Մորելին ձեւավորված ամուր համագործակցության համար եւ համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարումից հետո էլ կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:   Օմբուդսմենի աշխատակազմ