Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համալիրի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը (տեսանյութ)

Հասարակություն
96cccb2ff45b78c860ae223fe6b0dc29

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատանքից ազատված աշխատակիցները հայց են ներկայացրել Վարչական դատարան՝ «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերը։ «Համալիրի տնօրինությունը մեզ չի վճարել մի քանի ամսվա աշխատավարձ։ Սնանկացումից հետո մենք մի քանի անգամ դիմել ենք նրանց, որպեսզի մեզ տան մեր գումարները, որը աշխատել ենք մեր արդար քրտինքով։ Սակայն մեզ պատասխանել են, որ գումար չունեն ու մեր գումարները չեն կարող վճարել: Շուրջ 70 հոգու աշխատավարձ չի վճարվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է համալիրի աշխատակիցներից Կորյուն Գրիգորյանը։ Դատական նիստի ընթացքում «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի շահերի ներկայացուցիչ Արմինե Հակոբյանը առարկեց աշխատակիցների պահանջները՝ աշխատավարձերի վճարման հետ կապված։ «Աշխատակիցները պետք է հիմնավորեն, որ «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն չի վճարել իրենց աշխատավարձերը»,- նշեց նա։ Դատավորը պատասխանողի ներկայացուցիչ փաստաբանի այս պնդմանն ի պատասխան նշեց, որ «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն է պարտավոր ապացուցել, որ վճարել է աշխատակիցների աշխատավարձերը և այժմ գումարային պարտավորություն չունի նրանց նկատմամբ։ Ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Արմինե Հակոբյանը դատարանին խնդրեց իրեն տրամադրել որոշակի ժամանակ՝ համալիրի աշխատակիցների աշխատավարձերի վճարված լինելու մասին հիմնավորումներ դատարան բերելու համար։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 20-ին։