Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պոլիտեխնիկում մեկնարկել են ռեկտորի ընտրությունները. իրավիճակը լարված է (տեսանյութ)

Հասարակություն
2-nd-building-25-04-06-009-11

Ճարտարագիտական համալսարանում՝ Պոլիտեխնիկում, մեկնարկել են ռեկտորի ընտրությունները։ Թեկնածուները երկուսն են՝ Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր ՀՅԴ-ական Ոստանիկ Մարուխյանը եւ ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը։ Հիշեցնենք՝ վերջինիս եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հարաբերությունները լարված են՝ Հովհ. Թոքմաջյանի անվան հետ կապված սեքս-սկանդալի պատճառով։ Ինչպես Պոլիտեխնիկից հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը, իրավիճակն այստեղ հանգիստ չէ։ Նախարար Աշոտյանը նստած է դասախոսների դիմացի հատվածում՝ հանձնաժողովի նախագահի կողքին, ինչը հարուցել է դասախոսների դժգոհությունը։ Ճարտարագիտական համալսարանի դոցենտ Ծատուրյանը իր ելույթում նշեց, որ նախարարն իրավունք չունի նստել հանձնաժողովի նախագահի կողքին, քանի որ այդպիսով ճնշում է գործադրում հանձնաժողովի եւ դասախոսական կազմի վրա։ Նա հորդորեց, որ պրն Աշոտյանը նստի բոլոր դասախոսների կողքին, քանի որ ինքը համալսարանի խորհրդի անդամ է, ինչպես եւ դասախոսներից շատերը։ Նախարարը որեւէ ձեւով չպատասխանեց այս ամենին։ Մանրամասներ՝ ավելի ուշ