Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչիկ Բաբայանը 5-րդ տեղը գրավեց Բաքվում

Սպորտ
hradzig

Հայաստանի հրաձիգ Հրաչիկ Բաբայանին չհաջողվեց մեդալ նվաճել Բաքվում տեղի ունեցող Եվրոպական առաջին մարզական խաղերում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեր 19-ամյա մարզիկը այսօր կայացած օդամղիչ հրացանով 10մ, 60 կրակոց վարժության որակավորման փուլում 629,3 արդյունքով գրավել էր առաջին տեղը: Ավաղ, Հրաչիկ Բաբայանը բավական անհաջող կրակեց եզրափակիչ փուլում եւ կորցրեց իր առաջատարի դիրքը: Նա 143,3 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Այս վարժությունում հաղթեց բելառուսցի Վիտալի Բուբնովիչը, ով ցույց տվեց 206,6 արդյունք: