Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչիկ Բաբայանը առաջինն է որակավորման փուլից հետո

Սպորտ
sport-baku-14.11.

Հայաստանի հրաձիգ Հրաչիկ Բաբայանը գերազանց սկսեց ելույթը Բաքվում տեղի ունեցող Եվրոպական առաջին մարզական խաղերում: Մեր 19-ամյա մարզիկը այսօր կայացած օդամղիչ հրացանով 10մ, 60 կրակոց վարժության որակավորման փուլում ցույց տվեց 629,3 արդյունք եւ գրավեց առաջին տեղը: Նա ընդամենը 0,1 միավորով առաջ անցավ իտալացի Նիկոլո Կամպիանիից: Դա վկայում է այն մասին, որ եզրափակիչ փուլում անչափ լարված պայքար է ծավալվելու մեդալների համար: Այս փուլը կմեկնարկի ժամը 10:15-ին: