Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնարարվել է վճարե՞լ 15 մլն դոլարի պարտքը. նաիրիտցիները երաշխիք են ուզում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
nairit-2

Էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը քիչ առաջ մոտեցավ նաիրիտցիներին, որոնք հերթական անգամ դուրս են եկել կառավարության շենքի մոտ, եւ նրանց տեղեկացրեց, որ Նաիրիտի նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցով քննարկում է եղել Սերժ Սարգսյանի հետ։ Սերժ Սարգսյանը, ըստ Զախարյանի, հանձնարարել է մինչեւ հուլիսի 15-ը վճարել նաիրիտցիներին չվճարված ամբողջ աշխատավարձը, որն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 15 մլն դոլար։ Նաիրիտցիները մեզ հետ զրույցում զգուշավոր էին, եւ վստահ չեն, որ խոստումը կկատարվի։ Նրանք գրավոր երաշխիքներ են պահանջում։ «Ա1+»-ի հարցին, թե ինչ միջոցներից պետք է վճարվի այս պարտքը, Երվանդ Զախարյանը մեկնաբանություն չտվեց։ Այս պահին նաիրիտցիները քննարկում են նաեւ նստացույց սկսելու հնարավորությունը։ nairit nairit (1) nairit (3) nairit (4)