Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է զգում մեկ ծնողի հետ ապրող երեխան (տեսանյութ)

Հասարակություն
marozyan

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանը կարծում է, որ երեխաները օրենսդրորեն պաշտպանված չեն։ «Անհրաժեշտ է ունենալ օրենսդրական կարգավորված դաշտ։ Կա երեխաների իրավունքների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, սակայն դրանում շատ բացեր կան։ Նկատվում է, որ այլ երկրներից վերցված ու արտագրված օրենքներ են»,- նշում է Մարոզյանը։ Ըստ նրա՝ հայաստանյան հասարակության համար ամենամեծ վտանգը ընտանեկան բաժանություններն են, որի պատճառով ամենից հաճախ տուժում են երեխաները։ «Ամուսնալուծությունների ժամանակ, երբ առաջանում է գույքային վեճ, լարվում են հարաբերությունները, և այստեղ ավելորդ է խոսել դատական միջամտության կամ ընտանիքի վերամիավորման մասին։ Հաճախ ծնողները պատշաճ գիտակցություն չեն ունենում, և տուժողն այս պարագայում հենց երեխաներն են լինում»,- համոզված է Խաչատուր Մարոզյանը։ Բաժանության հետևանքով մեկ ծնողի հետ բնակվող երեխան, ըստ Մարոզյանի, սկսում է խորթ հայացքով նայել ոչ միայն մյուս ծնողին, այլ նաև հասարակության անդամներին։ «Այս ոչ լեգիտիմ օրենսդրությունը բաժանում, պառակտում է հասարակությունը»,- հավելում է Մարոզյանը։ Ավելին՝ տեսանյութով