Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Է. Նալբանդյանի հայտարարությունը՝ Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

Քաղաքականություն
big_7524d704299a4d14d51cf60813e56c0c

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին։