Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյան. «Եկեք այնպես անենք, որ ՀԷՑ-ը տակը մնա»                 (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
aram-man

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը համարում է համաժողովրդական խնդիր եւմարտահրավեր`  հայ ժողովրդի արժանապատվությանը: «Ըմբշամարտում ասում են կարող է հնարք անես,  բայց տակը մնաս, նույնը ՀԷՑ-ի դեպքում է: Եկեք այնպես անենք, որ ՀԷՑ-ը տակը մնա»,- այսօր  «Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումն ու հանրային ընդվզման հետեւանքները» թեմայով բանավեճի ժամանակ նշեց նա: Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման դեմ  քաղաքացիական լուրջ անհնազանդություն պետք է ստեղծել: Այս կարծիքին է «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքերով` հասարակությունը պետք է միասնական կերպով չվճարի էլեկտրաէներգիայի ավելացված գումարի դիմաց: Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` հոսանքի սակագինը 17 դրամով բարձրացնելու համար: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հիշեցնում է, որ նախորդ տարի 4 դրամով բարձրացնելուց հետո, խոստացել էին,որ այլեւս չեն բարձրացնելու գինը: «Տեսնում ենք ախորժակը ուտելու ժամանակ է բացվում»,- ասաց նա: Քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Այվազյանը համոզված է` պետք է փոխվի մենաշնորհային վիճակը եւ մրցակցություն լինի: Ցանկացած սակագնի բարձրացմանը բացասական է վերաբերվում Երեւանի ավագանու անդամ, ՀՀ Փոքր ՀԷԿ–երի Միության նախագահ Նաիրա Նահապետյանը, սակայն հարկ է համարում նշել, որ պետք է հարցին լուծում տալ, այլ ոչ թե փողոցում գոռալ: ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց եւ պայքարել իրենց իրավունքների համար. «Լուծումը գալիս է Բաղրամյան 26-ից: Մտավորականներ, արտադրողներ, բիզնեսի ներկայացուցիչներ, դուրս եկեք, ամոթ է, թանկացնելու են այնքան, ինչքան թույլ տանք»,-եզրափակեց նա: