Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորական գործուղումներ՝ դեպի Դամասկոս, Փարիզ, Բեռն

Քաղաքականություն
209c0e682b33055c1a6ee20add1f2ef7

Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի հրավերով հունիսի 1-ից 5-ը Դամասկոս (Սիրիայի Արաբական Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը, Արման Սահակյանը, Միքայել Մանուկյանը, Թեւան Պողոսյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) շրջանակներում կայանալիք «Ազատ ընտրությունների իրականացման իրավունքը. ընտրական օրենսդրության կիրառման դժվարությունը եւ համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափանիշներին» խորագրով խորհրդարանական կոնֆերանսին մասնակցելու նպատակով հունիսի 3-ից 6-ը Փարիզ կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հայկ Խաչատրյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով հուլիսի 6-ից 10-ը Բեռն (Շվեցարիա) կգործուղվի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը: