Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես չեմ կարծում, որ էլեկտրաէներգիան 17 դրամով կթանկանա». Երվանդ Զախարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
zaxaryan

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի համար հաճելի չէ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը. «Դա ոչ մեկին հաճելի չէ: Դրանով զբաղվելը ոչ մեկի համար ցանկալի աշխատանք չէ. կան իրավիճակներ, որոնցից ելնելով ուղղակի ստիպված ես լինում ինչ-որ հարցերի լուծում տալ: Այդ հարցերից մեկը էլեկտրաէներգիաի սակագնի բարձրացումն է: Ես հասկանում եմ ցուցարարներին. բոլոր քաղաքացիների մոտ էլ կա դժգոհություն` կան սոցիալական հարցեր: Սակագնի բարձրացման հետ կապված կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ»: Նա չի կարծում, որ ՀԷՑ-ի ղեկավարության կողմից ձեռք բերված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաների ու հողատարածքների գինը կներառվի սակագնի մեջ. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դա էլ է ուսումնասիրում, բայց այդ ծախսերը, որոնք կատարվում են լրացուցիչ, չեն մտնում սակագների մեջ: Դրանք կատարվում են ընկերությունների շահույթների հաշվին: Կարծում եմ` դրանք սակագների մեջ չեն ներառվի: Ես չեմ կարծում, որ 17 դրամ կթանկանա: Այդ մասին վերջնական հայտարարություն կանի հանձնաժողովը»: Ըստ նրա` եթե հանձնաժողովն անգամ նախատեսում է, որ այս կամ այն կառույցը ինչ-որ մեքենաներ պետք է ձեռք բերի, ապա հանձնաժողովը ղեկավարվում է կառավարության կողմից հաստատված նորմերով: Դրանից դուրս ընկերությունները գնումներ կատարում են իրենց շահույթների հաշվին»: Արդյոք նախարարն անձամբ կմիջամտի՞, որ սակագինը չբարձրանա. հարցին նա չպատասխանեց. «Ինձ համար էլ ցանկալի չէ եւ բոլորի համար ցանկալի չէ` եւ սակագնի բարձրացումը, եւ նման իրավիճակ, որ ստեղծվում է` դժգոհությունը հանրության կողմից»: