Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ ընդդեմ հոսանքի թանկացման Սիսիանում

Հասարակություն
sis

«Ոչ թալանին, Ձեռքներդ հեռու մեր գրպաներից», «Չենք վճարելու ուրիշի փոխարեն» այս պաստառերով եւ վանկարկումներով Սիսիանում էլեկտարէներգիայի թանկացման դեմ կազմակերպված երթի մասնակիցները «Կինո Որոտանից» ոտքով հասան մինչեւ Սիսակ Նահապետի անվան հրապարակ: Մի քանի հարյուրի հասնող բնակիչների ստորագրությամբ եւ հոսանքի անհիմն թանկացման դեմ ուղված նամակ փոխանցեցին տեղական իշխանություններին: Նամակում նշված էր. «Փորձ է արվում ժողովրդին պարտադրել էլետրաէնեգիայի նոր սակագին 40 %-ով ավելին: Տեղից ներկա սակագինն էլ չհիմնավորված է, այն չունի տնտեսական հիմնավորում եւ պայմանավորված է բացառապես ՀԷՑ-ում տիրող ամենթողության, լայնածավալ կոռուպցիայով, որը տեղի է ունենում ՀՀ կառավարության գիտությամբ: Հատկապես մարզերի բնակչության համար, ովքեր ապրում են առավել ծանր սոցիալական պայմաններում, որտեղ գործազրկությունն ավելի մեծ ծավալների է հասնում նման թանկացումը կունենա ծանր հետեւանքներ եւ էլ ավելի մեծ թվով քաղաքացիների կստիպի լքել իրենց հայրենիքը ու բռնել արտագաղթի ճամփան, այլեւ հետ չվերադառնալու տրամադրությամբ: ՀՀ իշխանություններից պահանջում ենք դադարեցնել էլեկտարէներգիայի թանկացմանն ուղված բոլոր միջոցները: Հետաքննություն սկսել ՀԷՑ-ում տիրող ֆինանսական վիճակի հնարավոր կոռուպցիոն գործարքների եւ ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ: Քաղաքապետից պահանջում ենք Սիսիան քաղաքի բնակչության տեսակետն այս հարցում հասցնել իշխանության պատկան մարմիններին եւ նրանց փոխանցել վերը նշված պահանջները»: Հոսանքի հավանական թանկացման դեն դատապարտող ելույթոց հանդես եկավ Ժառանգություն կուսակցության Սիսնաի ներկայացուցիչ Ռադիկ Հովհաննիսյանը: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության սիսիանցի երիտասարդները վստահեցնում են չեն նահանջելու եւ հոսանքի թանկացման դեպքում դիմելու են ծայրահեղ քայլերի: Արմեն Հովակիմյան, Սիսիան 11335465_853224754732173_194435275_n 11348996_853224748065507_1657314521_n 11328928_853224761398839_1044065086_n