Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորս մարզիկ արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման

Սպորտ
sport-naxarar1

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր մարզական կոչումներ է շնորհել տարբեր մարզաձեւերում հանդես եկող մարզիկներին: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչման արժանացած մարզիկներ.

  1. Վոլոդիա Ֆրանգուլյան` ազատ ոճի ըմբշամարտ
  2. Հակոբ Մկրտչյան` ծանրամարտ
  3. Արեն Անտոնյան` սամբո
  4. Ռոստամ Կարապետյան՝ ծանրամարտ
«Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչման արժանացած մարզիկներ.
  1. Սարգիս Հովսեփյան՝ ազատ ոճի ըմբշամարտ
  2. Սոնա Պողոսյան՝ ծանրամարտ
  3. Զավեն Միքաելյան՝ հունա-հռոմեական ըմբշամարտ
  4. Աննա Ղազարյան՝ սպորտային մարմնամարզություն
  5. Վիկտոր Լավրենով՝ սամբո
  6. Էռնեստ Հայրապետյան՝ սամբո
  7. Տարոն Մելքոնյան՝ սամբո
  8. Էդուարդ Հակոբյան՝ սամբո
  9. Լեւ Սարգսյան՝ ջրացատկ
  10. Ռաֆայել Սիմոնյան՝ բռնցքամարտ
  11. Սուրիկ Գառնիկյան՝ ձյուդո
  12. Վահե Սիմոնյան՝ հունա-հռոմեական ըմբշամարտ
Նախարար Գաբրիել Ղազարյանը մարզիկներին շնորհավորել է այդ կոչումներին արժանանալու կապակցությամբ ու նորանոր մարզական հաջողություններ է մաղթել նրանց: