Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե մենք դա չվճարենք, մենք կմնանք մթության մեջ» (տեսանյութ)

Քաղաքականություն
360b7fd57f1fce89da774aecc9d36a9f

Մարդու իրավունքների պաշտպանը դեռ չի կարող ասել՝ ՀԷՑ-ում Լեքսուս վարելու ցանկության համար քաղաքացուց գումարներ գանձելը մարդու իրավունքների խախտման թեմա է, թե ոչ։ Դեռ պետք է Նազարյանի հանձնաժողովն ուսումնասիրի. «Որպեսզի տեսնեն՝ էնտեղ ուռճացված կեղծ, գողացված, սխա՞լ ծախսեր են, թե արդարացված ծախսեր են, որպեսզի տեսնեն՝ էնտեղ էդ ծախսերը գալիս են էդ մարդկանց ճոխություն վայելելուց, էն էլ մեր հաշվին ճոխություն վայելելուց, թե գալիս են, որովհետեւ, եթե մենք դա չվճարենք, մենք կմնանք մթության մեջ»։ Պաշտպանը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին Ռոբերտ Նազարյանին, որպեսզի այս ամենի պատասխանը ստանա. «Եթե հիմնավորվի, որ արհեստականորեն ինչ-ինչ մարդկանց վատ վարչարարության, ճոխամոլության կամ այլ պատճառներով բարձրացվում է մի գին, որը չպետք է բարձրացվեր ողջամտության սահմաններում, դա իհարկե կլինի մարդու իրավունքների խախտում»։