Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն առաջարկում է կրճատել գործուղումները

Քաղաքականություն
mirumyan

Պետք է կրճատել գործուղումների քանակը. այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Պետք է քննարկենք, եւ որը կարևոր է, պետք է անպայման գնան մեր պատվիրակությունները։ Բայց եթե կարևորությունն ավելի քիչ է, ուրեմն, իմ կարծիքով, մենք պետք է մերժենք»,- նշեց նա։ Վարչապետը այս մասին խոսեց այն ժամանակ, երբ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացնում էր նախագիծ՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված ծախսային հոդվածի տարեկան գումարից 60 մլն դրամը առաջին կիսամյակ տեղափոխելու մասին։ Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ անփոփոխ է մնում հոդվածով նախատեսված տարեկան ծախսային մեծությունը։