Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանի այցն աննախադեպ էր. բարեկամության շրջանակ

Քաղաքականություն
bako-marsel

Ֆրանսիա-Ղարաբաղ  բարեկամության շրջանակը տարածել է հաղորդագրություն. Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը իր գոհունակությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ ս/թ մայիսի 18-20-ը Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ : Այցը առիթ է հանդիսացել վերահաստատելու Ֆրանսիայի և Լեռնային Ղարաբաղի միջև հարգանքի և բարեկամական կապերը և ամրապնդելու պետական հաստատությունների մակարդակով հարաբերությունները երկու երկրների միջև: Նախագահ Սահակյանը ընդունվել են Ազգային ժողովում և հրավիրվել Սենատում Եվրոպական հարցերով հանձնաժողով: Երկու միջոցառում,  որոնց ընթացքում նա հանդիպել է բազմաթիվ խորհրդարանականների ՝ այդ թվում Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամների հետ: «Նախագահ Սահակյանի՝ մեր երկիր կատարած այս այցը աննախադեպ է իրականացրած հանդիպումների քանակի, մակարդակի և որակի տեսանկյունից»՝ հայտարարեց Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: «Խորհրդարանական իմ գործընկերները ջերմ և հետաքրքրված էին Նախագահի հետ հանդիպումով՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հանրապետական փորձը»՝ շարունակեց Ֆրանսուա Ռոշբլուանը, ով այս հաջողության մեջ տեսնում է ղարաբաղյան իշխանությունների  «կառուցողական և պատասխանատու պահվածքի արդյունքը» : Հիրավի, Լեռնային Ղարաբաղը կազմակերպել է օրենսդրական ընտրություններ, որոնք բազմաթիվ դիտորդների կարծիքով համապատասխանում են զարգացած ժողովրդավարական փորձին: Նախագահ Սահակյանը նաև այցելել է տարբեր շրջաններ՝ մասնավորապես Դրոմ և Վալ դ΄Ուազ՝ ստորագրելու Բարեկամության հռչակագրեր: Ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում նման հռչակագրեր են ստորագրվել Դրոմի դեպարտամենտի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Վալանսի և Ստեփանակերտի, Վիլյորբանի և Շուշիի, Սարսելի և Մարտակերտի միջև: Դրանք համալրում են նախկինում արդեն ստորագրված  չորս հռչակագրերի թիվը : «Պարզ է, որ ղարաբաղցիների համար մեր երկիրը ունի նախապատվելի կարգավիճակ : Ֆրանսիան աշխարհում միակ պետությունն է, ում հետ Լեռնային Ղարաբաղը ստորագրել է այդքան բարեկամության հռչակագրեր»՝ բացատրեց Ֆրանսուա Ռոշբլուանը :  « Արդի տնտեսական համատեքստում իմ հայրենակիցներին կոչ եմ անում օգտվել նման ֆրանսասիրության ընձեռնած հնարավորությունից»,-եզրափակեց Ֆրանսուա Ռոշբլուանը՝ հիշեցնելով բարեկամության հռչակագրերի տնտեսական ուղղվածությունը, ինչը նա որակեց որպես « հնարավորություն՝ տեղական տնտեսության համար » : Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ 2015 թ սեպտեմբեր ամսին Լեռնային Ղարաբաղում անցկացվելու է Ֆրանսախոսության փառատոն : Նա կոչ է անում համագործակցությամբ հետաքրքրված տնտեսական դերակատարներին դիմել Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Ներկայացուցչություն :