Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկամտահարկի գումարները կուղղվեն հիփոթեքային վարկերի սպասարկմանը

Քաղաքականություն
lxh1

Մայիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Գործադիրի որոշմամբ՝ հանրապետությունում ներդրվել է հիպոթեքային վարկերի մատչելիության բարձրացման նոր մեխանիզմ: Այն իրագործվելու է պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից՝ քաղաքացիներին՝ հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների վերադարձման եղանակով: Նիստում գործադիրմարմինը սահմանել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների  չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի  կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը: Որոշման համաձայն՝ փաստաթղթերի ընդունման և ուսումնասիրման գործառույթըվերապահվում է հարկային մարմիններին: Վարկառուն, նշված արտոնությունից օգտվելուհամար, հարկային մարմին պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթերը,իսկ հետագայում, յուրաքանչյուր եռամսյակ՝ միայն դիմում և տեղեկանք բանկից՝ նախորդեռամսյակում վճարված տոկոսների գումարների մասին: Վերադարձվող գումարըկփոխանցվի շահառուի բանկային հաշվին: Այս կարգը կիրառվում է նաևհամասեփականատեր հանդիսացող համավարկառուի վրա: Կառավարության կողմից  սահմանված՝ կառուցված և կառուցվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ տրամադրելու կարգի համաձայն՝ այդ շենքերի ռեեստրը վարողի իրավասությունը վերապահվում է ԼՂՀ Կ Աանշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Նոր կարգով` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և հարկային մարմնի միջև տեղեկություններ կփոխանակվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Անդրադառնալով այսորոշումներին, վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հիպոթեքային ծրագրից օգտվողների համար նոր գործիքի կիրառումը խթանելու է առաջնային շուկայի զարգացումը, մանավանդ, որ մայրաքաղաքում երկրորդային շուկայի բնակելի որոշ շենքեր վթարային վիճակում են և ենթակա են քանդման: Կառավարությունն, ըստ գործունեության ոլորտների, հաստատել է  պարտադիր զննության ենթակա անձանց առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննության կարգը և ծավալի ու հաճախականության ցանկը: Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել նաև անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման, անձին ժամանակավորապես աշխատանքի ներկայանալ չթույլատրելու մասին որոշման ձևերը և բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը: Որոշման համաձայն՝  սննդամթերքի հետ անմիջականորեն շփվող՝ հանրային սննդի կազմակերպություններում,  սննդի առևտրի  օբյեկտներում  աշխատող անձանց, ինչպես նաև քոլեջների, ուսումնարանների աշխատակիցների առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և  սանիտարական գրքույկի առկայության վերահսկողությունը վերապահվում է գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռքբերված ապրանքների տնօրինման կարգը՝ ծառայության կողմից իրականացվող դիտարկումներն ավելի լիարժեք և ամբողջական դարձնելու համար: Բժշկա -սոցիալական փորձաքննության իրականացմանը վերաբերող երկու որոշումներում արված փոփոխություններով՝ կառավարությունը հստակեցրել է հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը: Մասնավորապես,պարզեցվել են բժշկասոցիալական փորձաքննական վարչական վարույթի կասեցման կարգը, փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշների կիրառումը և բացառվել սուբյեկտիվ մոտեցումները: Գործադիր մարմինը փոփոխություններ է կատարել մի շարք նախկին որոշումներում՝պայմանավորված Ստեփանակերտ քաղաքի և ԼՂՀ շրջանների՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններին վերապահված զբաղվածության ոլորտի գործառույթները 2015 թվականի հունվարի 1-ից աշխատանքի ևզբաղվածության գործակալությանը վերապահելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը մշակել է հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարություն, որով նախատեսվում է բարելավել բնակչությանը ցուցաբերվող շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունները,մատչելիությունն ու  որակը: Նիստում հաստատվել է նաև ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակացույցը : Գործադիրը հաստատել է Արցախի Հանրապետության  բարձրագույն  ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը: Որոշմամբ սահմանվել են բարձր առաջադիմությամբ ու որոշ սոցիալական խմբերի ուսանողներին աջակցության նպատակով  բուհերի  կողմից իրականացվող՝ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման նվազագույն չափաքանակները՝ ըստ համապատասխան կարգավիճակների։ Կառավարությունը հաստատել է նաև ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը : Նիստում քննարկում է ծավալվել   միջշրջանային և ներշրջանային երթուղիների կանոնավոր ուղևորափոխադրումների գործող ու փաստացի ուղետոմսերի արժեքների տարբերության սուբսիդավորման կարգի մասին որոշման նախագծի շուրջ: Կառավարության ղեկավարը, դժգոհություն հայտնելով տրանսպորտի ոլորտում առկա վիճակից, անհրաժեշտ է համարել վերանայել բնագավառում տարվող քաղաքականությունը: Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ՝ հարցը հետաձգվել է՝ հետագայում այն քննարկելու և նոր առաջարկություններով կառավարության հաստատմանը ներկայացնելու պայմանով: Նիստում հաստատվել են էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, գազի և կապիանընդհատ մատակարարում պահանջող սպառողների ցանկերը: