Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երալաշ»-ի հեղինակն անձամբ ներկայացրեց նոր ֆիլմերը Լոռիում (տեսանյութ)

Մշակույթ
grachevski

«Ինձ համար հայերը շատ հարազատ են ու Հայաստանը՝ շատ սիրելի: Այդ իսկ պատճառով առիթը երբեք բաց չեմ թողնում ու արդեն 17-րդ անգամ եմ այստեղ»,- ասում է «Երալաշ» մանկական կինոհանդեսի հիմնադիր, ռեժիսոր Բորիս Գրաչևսկին, ով Հայաստան էր ժամանել մի քանի նպատակով: Նախ խոնարհվելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև, հետո իր նոր լիամետրաժ` «Նոտաների միջև կամ տանտրիկ սիմֆոնիա» ֆիլմը ցուցադրելու հայ հանդիսատեսին, որի կարծիքը իր իսկ խոսքով նրա համար անչափ կարևոր էր, և վերջապես մեկնել Լոռու մարզ՝ անձնապես հանդիպելու մարզաբնակ երեխաներին ու ներկայացնելու «Երալաշի» նոր ֆիլմերը: Վանաձորից Գրաչևսկին հասավ մինչև Թեղուտ և Շնող: Երեխաներից առավել ուրախ էին կարծես նրանց մայրիկներն ու հայրիկները, որոնց համար հանդիպումը իրենց մանկության սիրված «Երալաշի» հեղինակի հետ իսկապես տոն էր: Ինչ վերաբերում է Գրաչևսկու նոր ֆիլմին`40 տարի մանուկների աշխարհը նկարահանող ռեժիսորից սա թերևս անսպասելի ժանր է: Կինոքննադատները այն արդեն պիտակավորել են որպես էրոտիկ, և գտնում են, որ 25 տարով իրենից երիտասարդ կնոջից բաժանումը թերևս 65-ամյա ռեժիսորին դրդեց նկարահանել նման ֆիլմ: Ինքը՝ Գրաչևսկին, այն ինքնակենսագրական չի համարում, թեպետ որոշ զուգահեռներ անցկացնելը համարում է թույլատրելի: Ավելին՝ տեսանյութով