Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ուզում է, թող քշի «Լեքսուս», բայց միայն իր ընկերության շահույթի հաշվին» (տեսանյութ)

Քաղաքականություն
516eb0b988a52548fea47fd5a415e30c

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից եւ մասնավորապես այն չարաշահումներից, երբ ՀԷՑ ղեկավարությունը վարձակալում է թանկարժեք «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ ու հողատարածքներ. «Եթե ուզում է քշի «Լեքսուս», թող քշի, բայց միայն իր ընկերության շահույթի հաշվին: Հանձնաժողովը ծախսերը հաշվարկելիս ասում է՝ հաճելի է, որ դուք քշում եք «Լեքսուս», բայց ես կհաշվարկեմ այն նույն մեթոդով, որը պետական մարմինների համար է: Եթե դուք «Լեքսուսը» գնել եք 100 հազար դոլարով, ես կհաշվարկեմ սակագնում ընդամենը ստանդարտ մեքենայի հաշվով, օրինակ՝ 12 հազար»: