Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը չներեցին մրցակիցներին 

Սպորտ
a1-chess-kanajq

Հայաստանի առաջատար շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի անհատական չեմպիոնի կոչման համար: Դա առայժմ ավելի հաջող է ստացվում Էլինա Դանիելյանի եւ Լիլիթ Գալոյանի մոտ, որոնք այսօր կայացած 7-րդ տուրում հաղթեցին իրենց մրցակիցներին, վաստակեցին 5-ական միավոր եւ բավականին բարելավեցին մրցաշարային գործերը: Նրանց համաքայլ ընթացող Լիլիթ Մկրտչյանը չկարողացավ կոտրել Ալինա Կաշինսկայայի դիմադրությունը եւ ոչ-ոքի խաղաց, իսկ Մարիա Գեւորգյանը պարտվեց աշխարհի գործող չեմպիոն Աննա Ուշենինային: Եվրոպայի առաջնությունը վստահ գլխավորում է վրացուհի Նինո Բաթիաշվիլիին, ով այսօր պարտության մատնեց հունգարիան ներկայացնող չինուհի Թրան Հոանին ու իր վաստակած միավորների քանակը հասցրեց 6,5-ի: