Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստվեր կա այնտեղ, որտեղ չկա Գագիկ Խաչատրյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tiknapah

Լրագրողների հետ հանդիպման ամենասկզբից ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը դեռ քրտնած չէր։ Հետո նա ձեռքը վերցրեց թաշկինակը։ Հնչող հարցերը նրա ընտանիքին պատկանող բիզնեսների մասին էին. «Դուք էդ հարցը կտաք էն իմ ընտանիքի անդամներին, ովքեր դրանով զբաղվում են»։ Իր ընտանիքին պատկանող բիզնեսներում խախտումներ հայտնաբերելու մասին հաջորդ հարցին նախարարն ավելի անկեղծ արձագանքեց. «Դուք կգնաք, իմ ընտանիքին պատկանող բիզնեսները շատ լավ գիտեք, ամբողջ 21-րդ դարը դուք էդ հարցն եք ինձ տալու։ Իրենք գտնվում են այն չափորոշիչների մեջ, ինչ-որ հանրապետության մնացած բոլոր բիզնեսմենները»։ Լրագրողները նախարարին տեղյակ պահեցին հասարակական տրամադրությունների մասին, որ ֆինանսների նախարարությունը չի կարող ղեկավարել մի մարդ, որն օլիգարխ է։ Ինքը զարմացավ եւ չհավատաց։ Ավելացրեցին, որ նույնիսկ Վիկիլիքսն է հիշել պարոն Խաչատրյանի ունեցվածքը. «Ես չեմ իմանում ճիշտն ասած, մի հատ կցույց տա՞ք ինձ դիվանագիտական որ... տիրապետու՞մ եք»։ Նախարարը խուսափեց պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ պետական գրեթե բոլոր կառույցներում գործում է պարոն Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերության հեռախոսակապը. «Այսինքն, ես էնքան ազատ ժամանակ ունեմ, որ էդ ցանցը ես պետք ա անցկացնե՞մ։ Դուք գնացեք, ուսումնասիրեք, թե պետական էդ կառույցներն էդ ցանցը անցկացնելով ինչքան խնայողություններ ունեն»։ Պարոն Խաչատրյանից հարցեր տվեցին ստվերից։ Պարզվեց ստվեր է հայտնաբերել բոլոր այն ոլորտներում, որոնց հետ նախարարի անունը չի կապվում. «Մենք ունեինք... կա հանքային ոլորտում ստվեր, որը կանխեցինք, մենք ունեինք օպերատորների մոտ բջջային։ Վարչապետի հայտարարությունից հետո մենք միայն 31 միլիարդի առանց վարչարարության բիզնեսին հնարավորություն ենք տվել ինքնուրույն հայտարարագրվելու 31 միլիարդ լրացուցիչ բյուջե ենք հայտարարագրել»։ Համարու՞մ եք դուք դա ձեր աշխատանքի արդյունք, որ միջին եւ մանր բիզնես համարվող խանութները եւ օբյեկտներն իրար հետեւից փակվում են։ Պարոն Խաչատրյանը դրան հանգիստ է մոտենում. «Տնտեսական նոր իրողության մեջ ենք, կփակվեն էլ, կբացվեն էլ»։ Ինքը լրագրողների հետ պատրաստ է քննարկել, թե ինչու են փակվում այդ խանութները։ Փաստ է, որ հարկային կարգապահությունը պետք է բարձրանա։ Եթե ուզում են քիչ հարկ վճարել, պիտի փակվեն։ Դուք համաձա՞յն եք էն տեսակետի հետ, որ մի փոքր երկրում 10 հոգի չի կարող շաքար ներկրել. «Կարող են 10 էլ ներկրել, 20-ն էլ»։ Դա Սերժ Սարգսյանն է ասել. «Ինչի՞ մի հոգի։ Որովհետեւ տարիներ շարունակ էդ մի հոգին ձեւավորել ա համապատասխան հնարավորություն շաքար ներկրելու մեծ քանակի»։ Ի դեպ, ֆինանսների նախարարը Ազգային Ժողով էր եկել թիկնապահներով։ Մինչ նախարարը ներսում հետեւում էր բյուջեի կատարողականին, թիկնապահներից մեկը նրան սպասում էր պիջակը ատրճանակի պատյանից կախած (նկարում)։