Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԷՑ-ի տնօրենը իր աշխատավարձը 60 հազար դոլարի հասցնի, մենք վճարե՞նք». Առավոտ

Տնտեսություն
vahagn

Գյումրիում ևս սպասվում է բողոքի երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Այս մասին արդեն իսկ հայտարարություն է տարածված ֆեյսբուք սոցիալական կայքում, եւ միացել են մեծ թվով գյումրեցիներ: Իսկ երթը տեղի կունենա չորեքշաբթի օրը, ժամը 17.00-ին Գյումրու քաղաքապետարանին կից Շահումյանի արձանի մոտից, բողոքավորները այստեղից կուղևորվեն դեպի մարզպետարան: Ինչպես Aravot.am-ին մանրամասնեց «Ո՚՛չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացի, երթի նախաձեռնող անդամ Վահագն Խաչատրյանը (լուսանկարում). «Աբսուրդ է, անօրինական է 17-18 դրամով հոսանքի սակագինը թանկացնելը, 250 միլիոն դոլարից ավելի գողություն է տեղի ունեցել, գողին բռնելու փոխարեն՝ այդ գումարը ուզում են գցել քաղաքացու ուսերին: Այսօր քաղաքացին 42 դրամն է շատ մեծ դժվարությամբ մուծում, հատկապես շնչահեղձ լինող գյումրեցին, որի սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է, քաղաքը դատարկվում է: Մենք գտնում ենք, որ եթե նույնիսկ 1-2 դրամի չափով թանկացում տեղի ունեցավ, ուրեմն արտագաղթի տեմպն ավելի է շատանալու, տնտեսական վիճակն ավելի վատ է դառնալու: Դրա համար հայտարարում ենք՝ ոչ մի գրոշ ավել չենք մուծելու թալանչիներին, սա համարում ենք թալան: Սա թալանի ևս մեկ ձև է, որ ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը բարձրացնելու համար, պաշտոնական տվյալներով 60 հազար դոլար աշխատավարձ է ստանում ՀԷՑ-ի տնօրենը: Մենք փող չունենք տալու: Ամբողջական հոդվածը՝ այստեղ