Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանի համար ցուցադրվել է պատերազմի ավարտից մի դրվագ

Պաշտոնական
taron1

Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հրավերով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Ճակատամարտ Բեռլինի համար. դրոշակակիրների սխրանքը» խորագրով ցուցահանդես: Նախաձեռնության հեղինակները նշել են, որ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այս ցուցահանդեսն իր տեսակի մեջ յուրօրինակ է: Ցուցահանդեսի շրջանակում պատերազմական որոշ գործողությունների վերարտադրման միջոցով ներկայացվել է Հայրենական մեծ պատերազմի ավարտի ամենանշանակալի դրվագը` Ռայխստագի գրավումը: Նաև նշվել է, որ ՌԴ նախագահի առաջարկով ժամանակավոր այս ցուցահանդեսը կտեղափոխվի այլ վայր և կներկայացվի մշտական ցուցադրության: Ցուցահանդեսը դիտելուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն