Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայազգի թենիսիստուհին հաղթահարել է որակավորման փուլը

Սպորտ
sport-tenis-22.05.

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հանդես կգա թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոսի» հիմնական մրցաշարում: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, որակավորման փուլի վերջին խաղում մեր հայրենակցուհին երեք սեթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Մարինա Զանեվսկայային` 6:3, 6:7, 6:4: Հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ: Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության հիմնական մրցաշարը կմեկնարկի մայիսի 24-ին: Մարգարիտա Գասպարյանի մրցակիցը հայտնի կդառնա վաղը կայանալիք վիճակահանությունից հետո: