Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը զայրացավ, ապա ստորագրեց ԱլԳ հռչակագիրը

Քաղաքականություն
riga

Ռիգայում ավարտվեց Արևելյան գործընկերության գագաթնաժողովը։ Ընդունված հռչակագրի 5-րդ կետը վերաբերում է հակամարտություններին: Եվ հենց այս կետն էր հարուցել ադրբեջանցի պատվիրակների զայրույթը։ Այստեղ Ղարաբաղյան հակամարտության մասով նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները լիակատար աջակցություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ԼՂ հակամարտության հարցում, եւ 2009 թվականից նախագահների ընդունած հայտարարություններին: Հիշեցնենք, ԵՄ Արևելյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի շուրջ կրքերը թեժացան, երբ Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարեց, թե հրաժարվում է ստորագրել ԱլԳ ամփոփիչ հռչակագիրը` դրանում Ղարաբաղի վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումների պատճառով: Ըստ որոշ լուրերի, Եվրոպացի դիվանագետների եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հեռախոսային բանակցություններից հետո, Բաքուն ի վերջո համաձայնել է ստորագրել հայտարարությունը` կից ներկայացնելով իր վերապահումները։ text